«Այստեղ հավաքված մարդիկ պահանջում են ընդամենը մեկ բան՝ արժանապատվություն». Արծվիկ Մինասյան
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչու են հավաքվել, գիտեն, որ երկիրն այլևս ուժ չունի հանձնվելու, ժողովուրդն էլ համբերություն չունի տեսնելու, թե ինչպես է թուրքը հայ գերեվարում։
«Մեզ սպասում է հայոց պետականության կորստի փորձությունը, և եթե բոլոր այն մարդիկ, որոնք ունեն իրավունք, որոշակի լիազորություններ՝ զգալու այս վտանգը, պետք է գան և միավորվեն ազգի այս ընտրյալներին, որոնք կանգնել են այստեղ և պահանջում են մեկ բան՝ արժանապատվություն։ Այդ արժանապատվությունն այսօր պահանջում է երկու կարևոր գործողություն՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացում և նոր կառավարության ձևավորում։ Շատերի մոտ այն պատկերացումն է, որ սա ընդամենը իշխանության զավթման փորձ է՝ ոչ։ Միևնույն է, Հայաստանի իշխանությունը ձևավորում է Հայաստանի ժողովուրդը, ձևավորելու է մշտական իշխանությունը ընտրությունների միջոցով»,- իր խոսքում շեշտեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում