Արցախում բարձրաստիճան ուժայիններ են ազատվել պաշտոններից. մեկը նախագահի խորհրդական կդառնա. armeniasputnik.am

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Արցախի Հանրապետության կառավարության աղբյուրները Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հակոբջանյանը կտեղափոխվի նախագահի աշխատակազմ և կդառնա Հարությունյանի խորհրդականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից։ Մեզ հաջողվել էր պարզել, որ նա նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար։

Հիշեցնենք` և՛ Հակոբջանյանը, և՛ Աղաջանյանը նշանակվել էին այս տարվա մայիսին`նախագահական ընտրություններից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031