«Նիկոլ, արի այստեղ ես քեզ պոպուլիզմ սովորեցնեմ, թույլիկ». Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ կուսակցական չէ և ցանկանում է խոսել բոլոր այն մարդկանց անունից, որոնք կուսակցական չեն։
«Առաջարկում եմ, որպեսզի այս միտինգը լինի ոչ թե 17 ընդդիմադիր կուսակցությունների, այլ 17 ընդդիմադիր կուսակցության ու հայ քաղաքացու՝ 18 ուժ։ Ուրեմն՝ ով իրեն հայ է համարում ու քաղաքացի, պետք է գա, ով ասում է, որ քաղաքական միտինգի չի գալիս, եկեք ինձ հետ, թող լինի 17 քաղաքական ուժերի ու մեր միտինգը։ Հայաստանը միայն քաղաքական կուսակցություններինը չէ, այն մերն էլ է։ Այս վիժվածքը միայն իրենցից չի այս հայրենիքը տարել ու ծախել, նաև մեզանից է տարել ու ծախել, բա ինչո՞ւ այսօր այստեղ կանգնած չեք։ Բոլորի անունից ուզում եմ դիմել քաղաքական կուսակցություններին, գիտե՞ք մենք ինչ ենք ուզում լսել, որ ապագա կառավարությունում կոռուպցիա չի լինելու, բյուջեն երբեք չեն լափելու և ՀՀ կառավարությունում նախարարները լինելու են պրոֆեսիոնալ սկզբունքով։ Խոստացեք մեզ այդ երկու բանը և կտեսնեք, թե քանի հոգի է կանգնելու այստեղ»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ վերջին 2,5 տարին բոլորին փոխել է, այլևս առաջվանը չեն և նման բաներ երբեք չեն հանդուրժելու։
«Հարգելի կուսակցություններ, ինչո՞ւ են ձեզանից բոլորը խոսում այս դավաճանի մասին, ինքը ո՞վ է, կներեք բայց այդ ցռան լակոտը նույնիսկ վախենում է գործի գալ, որովհետև մենք այստեղ կանգնած ենք։ Տնի՞ց ես ղեկավարելու էս երկիրը, արա՛ ։ Ինչո՞ւ եք դիմում ՔՊ-ականներին, իրենք ո՞վ են, ինչո՞ւ եք իրենց վաղը հրավիրում ԱԺ, հետո թող չնեղանան, որ այս ժողովուրդն իրենց փողոցի շան նման լարելու է»,- շեշտեց պրոդյուսերը։
Ըստ նրա, հարցը ապրելը չէ, հարցն ամոթի մեջ է, իշխանություններն ամոթ չունեն, այստեղ խոսքը ժողովրդի ամոթի մասին է։
«Ամբողջ աշխարհը նայում է, որ մի խումբ արտասահմանյան գործակալներ վաճառեցին մեր հայրենիքը, իսկ մենք՝ հինավուրց տոհմիկ մի ազգ, չենք կարողանում սրանց շպրտենք դուրս, սրանից հետո մենք քանի՞ կոպեկ արժենք։ Այսօր ազգն այստեղ պետք է կանգնած լինի։ Սրանք գնալու են մինչև Նոր տարի, այլընտրանք չկա, որքան պետք է՝ մենք այստեղ կմնանք։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք 2,5 տարի ծառայել են սրան, ձեր պարգևավճարները քթներիցդ բերելու ենք,- հրապարակում հնչեցրած իր ելույթում շեշտեց Արմեն Գրիգորյանը և նորից դիմելով Նիկոլ Փաշինյանին եզրափակեց խոսքը,- Նիկոլ, արի այստեղ, ես քեզ պոպուլիզմ սովորեցնեմ, թույլիկ»։