Բաժիններ՝

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Ալիևի հրավերով մեկնել Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:

Դեսպաններին ուղեկցել է նախագահի արտաքին քաղաքականության հարցով օգնական Հիքմեթ Հաջիևը: Հրավերն ու այցելությունը կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով: Ըստ ադրբեջանական աղբյուրների ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հրավերի մերժումը երկրում «դեմարշ» են անվանել:

«Մինսկի խումբը վերջնականապես մահացել է»,- կարծիք է հայտնել երկրի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ առաջարկելով «երեք դեսպաններին պաշտոնական և հասարակական մեկուսացման ենթարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031