Բաժիններ՝

Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումն արվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հենց Նյու Յորքում.Pfizer պատվաստանյութով պատվաստվել է Քուինսում աշխատող բուժքույրը:

Տեղի իշխանությունները պատվաստված անձանց խոստանում են տրամադրել արտոնություններ, ինչպես օրինակ՝ կենդանաբանական այգի, բուսաբանական այգի այցելելու անվճար տոմս կամ քաղաքային հեծանիվներից օգտվելու երկշաբաթյա աբոնեմենտ: Իսկ ավելի հաջողակները կկարողանան մասնակցել 5 մլն մրցանակով վիճակահանությանը:

Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 53 հազար մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031