ԿԸՀ-ն բավարարել է Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը։ ԿԸՀ-ի որոշման մեջ նշված է, որ նիստը հետաձգվել էր հուլիսի 11, քանի որ Մխիթար Զաքարյանը դիմել էր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդության քննարկման նիստը հետաձգել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին և իրացնել իր իրավունքը։
ԿԸՀ-ն ընդառաջել էր Մխիթար Զաքարյանի դիմումին և նիստը հետաձգվել ու նշանակվել հուլիսի 11-ին։ Չնայած նա ծանուցվել էր նիստի տեղի ու ժամանակի մասին, սակայն նիստին չի ներկայացել։