Հռոմի Պապը վիրահատությունից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղիների մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունից հետո առաջին անգամ, հուլիսի 11-ին կեսօրին մոտ անգամ հայտնվել է հավատացյալների առջև Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցի 11-րդ հարկի պատշգամբում. այդ հիվանդանոցում է գտնվում նրա հիվանդասենյակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավատացյալների հետ Սրբազան Քահանայապետի ավանդական հանդիպման ուղիղ հեռարձակումը «Տիրոջ հրեշտակը» կեսօրյա աղոթքի կապակցությամբ իրականացրել են Սուրբ Աթոռի Vatican Media հեռուստաընկերությունը և իտալական RAI պետական հեռուստատեսությունը: Սովորաբար այդ աղոթքը Հռոմի պապը կիրակի Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից է բարձրացնում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մի փոքր հոգնած է եղել, սակայն տեսանելի հաճույքով է ողջունել հիվանդանոցի շենքի մոտ հավաքված հավատացյալներին՝ ավանդույթի համաձայն դիմելով նրանց հետևյալ խոսքերով. «Սիրելի եղբայրներ և քույրեր, բարի օր»։
Իր հերթին կլինիկայի բակում հավաքված բազմաթիվ հավատացյալներ ողջունել են Հռոմի պապի հայտնվելը պատշգամբում ուրախ բացականչություններով և բուռն ծափահարություններով: Քահանայապետն ընդգծել է, որ ուրախ է հավատացյալների հետ այս ավանդական հանդիպումն անցկացնելու հնարավորության համար՝ նույնիսկ գտնվելով կլինիկայում: «Շնորհակալ եմ բոլորիդ։ Ես զգացի, շատ մտերմություն և աջակցությունը ձեր աղոթքների։ Սրտանց շնորհակալություն»,- ասել է նա։
Անցյալ կիրակի Սուրբ Աթոռը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Հռոմի «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին «պլանային վիրաբուժական վիրահատություն է կատարվել։ Երկուշաբթի Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին ճշտել է, որ վիրահատությունը շարունակվել է շուրջ երեք ժամ և պահանջել է «ձախակողմյան հեմիկոլէկտոմիա», այսինքն ՝ հաստ աղիքի ձախ հատվածի մասնահատում: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը ենթադրել է, որ քահանայապետի հիվանդանոցում մնալը կտևի շուրջ յոթ օր, եթե բարդություններ չառաջանան:
2013 թվականի մարտին Հռոմի պապ ընտրվելու պահից ի վեր Ֆրանցիսկոս պապը, չնայած պատկառելի տարիքին, հազվադեպ է լուրջ օգնության համար դիմել բժիշկներին: 2018 թվականի գարնանը նա կատարակտի հեռացման վիրահատության է ենթարկվել, ինչի մասին ինքը նախապես հայտարարել էր հրապարակային արարողության ժամանակ։ Վերջին անգամ քահանայապետի մոտ ուժեղ տկարություն է առաջացել հունվարի սկզբին ՝ իշիալգիայի պատճառով: Այնուհետև նա նույնիսկ ստիպված է եղել չեղյարկել որոշ կարևոր միջոցառումներ