Բաժիններ՝

Ավստրալիան դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից

Բոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ներկա պահին ռազմական արշավն ավարտին է մոտեցել, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք մասնակցի այլ արշավների Միացյալ Նահանգների հետ, հավանաբար ավստրալիական ավիադեսանտային ծառայության կամ այլ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, եթե համարենք, որ դա բխում է մեր ազգային շահերից կամ մեր դաշնակիցների շահերից»,- ասել է Դաթոնը:

Վերջինս ընդգծել է, որ վերջին 20 տարում Աֆղանստանում անցկացված ռազմական արշավներին ավելի քան 39 000 ավստրալացի զինծառայող է մասնակցել, սակայն վերջին տարիներին զորակազմը կրճատվել է 1500 զինվորի և 80 սպայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս