Նեթանյահուն 12 տարի անց լքել է Երուսաղեմում վարչապետի նստավայրը
Բենյամին Նեթանյահուն և նրա ընտանիքը կիրակի վաղ առավոտյան լքել են Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը, գրում է rg.ru-ն:
Դա տեղի է ունեցել Իսրայելի երկարամյա առաջնորդի պաշտոնանկությունից գրեթե մեկ ամիս անց: Նեթանյահուն պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ երկրի նախագահը որոշել էր, որ ութ կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչները պետք է կոալիցիոն կառավարություն ստեղծեն:
Նեթանյահուի ընտանիքի անդամները և վարչապետը Երուսաղեմի Բալֆուր փողոցում գտնվող նստավայրը լքել են կեսգիշերից կարճ ժամանակ անց՝ Իսրայելի նորանշանակ վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համաձայնեցվա վերջնական ժամկետի համաձայն:
Նեթանյահուն եղել է Իսրայելի պատմության մեջ ամենաերկար կառավարած վարչապետը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով վերջին 12 տարիներին, իսկ նստավայրում նա ապրում էր 2009 թվականից:
Բենեթը դեռ չի հայտնել վարչապետի առանձնատուն տեղափոխվելու ամսաթիվը: