Բաժիններ՝

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը

Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

Նա տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոուհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:

«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է»,- ասել է նախագահը:

Իշխանությունները կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին հայտարարել էին 2021 թվականի ապրիլի սկզբին:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3.3 մլն մարդ, մահացել է 85.6 հազարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս