
Մոսկվաբնակներին զգուշացրել են անոմալ շոգ եղանակի մասին

Մոսկվայի բնակչներին նախազգուշացրել են կիրակի սպասվող 33 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի և ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի ղեկավար Եվգենի Տիշկովեցը:
«Եղանակային պայմանները կբնորոշվեն սկանդինավյան ծագման հակացիկլոնով: Սպասվում է ոչ մեծ ամպամածություն՝ առանց տեղումների, քամին՝ հյուսիսարևելյան ուղղությամբ և 1-6 մետր/վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանը կհասնի 31-33 աստիճան Մոսկվայում, 29-34 աստիճան տաքություն՝ Մերձմոսկվայում: Դա անոմալ շոգ է՝ կլիմայական նորմայից 9-10 աստիճանով ավելի»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ մթնոլորտային ճնշումը Մոսկվայում անփոփոխ կլինի՝ 750 մմ սնդիկի սյուն: