Բաժիններ՝

Ղրիմում նոր առողջարանային քաղաք են ցանկանում ստեղծել 50.000 մարդու համար

Նոր առողջարանային քաղաք են պլանավորում կառուցել Ղրիմի արեւմուտքում, որտեղ շատ են ազատ հողատարածքները. տուրիստական տարեշրջանում այն կկարողանա ընդունել մինչեւ 50.000 մարդու: Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Խոշոր խաղորդները պատրաստ են կառուցել, ըստ էության, բնակավայր՝ մոտավորապես 50.000 բնակչի համար: Դա կեցություն եւ հանգիստ է կուրորտային տարեշրջանում: Ճիշտ գաղափար է»,-Ակսյոնովը սեպտեմբերի 14-ին լրագրողներին ասել է Սիմֆերոպոլում:

«Առաջին հերթին՝ Արեւմտյան Ղրիմ, Սակիի շրջան. մեծ ազատ տարածքներ: Կա այն բանի ըմբռնումը, որ դա պահանջված կլինի: Կստեղծվի ավելի քան 10.000 (միավոր) համարային ֆոնդ»,-նշել է Ղրիմի ղեկավարը:

Այժմ մշակվում է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Նրա խոսքով՝ նոր բնակավայրում կլինեն շքեղ բնակարաններ եւ հյուրանոցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930