Բաժիններ՝

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում զարգացումների առնչությամբ

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Կորեական թերակղզում հրթիռային արձակումների առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք մտահոգված են իրադարձությունների զարգացմամբ: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, դիվանագիտական փոխգործակցությունը շարունակում է մնալ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման, լիարժեք ապամիջուկայնացման միակ ուղին»,- ասել է նա:

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Նույն օրը Հարավային Կորեայի նախագահականից հայտնել են, որ Կորեայի Հանրապետությունն առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930