««Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների վատնման, ծախսման արդյունավետության վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»․ Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930