Երեք մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով
Երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների եւ երեք տուժածների մասին: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) տեղեկացրել է, որ Չինաստանի հարավ-արեւմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով սեպտեմբերի 15-ին ժամը 20:33-ին (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 16-ին 00:33-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Նեյցզյան քաղաքային օկրուգից 50 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, օջախն ընկած է 40 կիլոմետր խորության վրա: Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի պատճառով տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, 35 տուն ավերվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: