Թուրքիան կրկին հայտարարել է, որ ի վիճակի չէ փախստականների նոր ալիք ընդունել
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև աֆղանստանցի փախստականների խնդրին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Աֆղանստանից փախստականների հարցին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ի վիճակի չէ կրել այդ նոր միգրացիոն բեռը:
Նա նշել է նաև, թե ոչ ոք չի կամենում, որ Աֆղանստանի փախստականների պարագայում լինի այն, ինչ եղավ 2015թ․սիրիացի փախստականների ալիքի դեպքում:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Թուրքիա-Գերմանիա, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ Թուրքիայի կողմից ակնկալվող քայլերի վերաբերյալ մի շարք հարցեր: