Բաժիններ՝

Թալիբները հայտարարել են կանոնավոր բանակ ստեղծելու պլանների մասին

Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը: Այսպիսի հայտարարություն է արել հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդդինան:

Օգոստոսին Իսլամական հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբան» շարժումը նվաճեց բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները եւ հայտարարեց քսանամյա պատերազմի ավարտվելու մասին:

Սեպտեմբերի սկզբին բալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը: Ավելի վաղ ռադիո Sputnit-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողությունների մեղավորին, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս