«Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք մեր համակիրների, թիմակիցների ու աջակիցների հետ, որին պարբերաբար մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումը դիտարկեք այդ շրջանակներում։ Այո՛, մենք գնահատում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնում են վտանգներ, և այդ թեմայով մենք ունեցել ենք քննարկումներ, պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները, նաև լսելու մեր համակիրների, աջակիցների տեսակետները՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել:
168.am-ը մարզպետի հրաժականի օրը նրանից հետաքրքրվել էր որոշման պատճառների մասին: Նա նշել էր. «Աշխատանքից հոգնել եմ. ես 60-անց մարդ եմ»:
Երբ են փրկելու ամեն օր Փաշինյանի կողմից հանձնվող երկիրը. Հայկ Մամիջանյանը պարզաբանում է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ 168.am-ի խնդրանքով անդրադարձավ իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու հայտնվելը պայմանավորված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք։
Եթե ազգընտիրները կարծում են՝ թշնամի Ադրբեջանի հետ ունենք զրո խնդիր, ապա ես ցավում եմ՝ նրանց հետ նույն դահլիճում նստելու համար. Հայկ Մամիջանյան:
ՔՊ շրջանակներից Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն հայտնելը զավեշտ էր. Աննա Մկրտչյան:
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։
Գևորգ Էմին Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27–ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահի դեմ իշխանության սանձազերծած քարոզչությանը, ըստ որի՝ Երրորդ նախագահն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո մեկնել է Բադեն Բադեն:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու:
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շրջանում բավականին տեսանելի է դարձել ոչ միայն օրվա իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ իշխանավորների նկատմամբ բացահայտ հեգնանքն ու ծաղրը:
Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հոկտեմբերի 17–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 33 անդամից բաղկացած ընտրացուցակ:
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին:
Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին կայացած հանդիպմանը քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հոկտեմբերի 17-ին Մեղրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր «ռասկլադ» է ձևավորվել։ Մեղրիի մեր աղբյուրների կարծիքով, ամենաթույլ թեկնածուն ՔՊ-ական Արարատ Թումանյանն է՝ համայնքապետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որն այդտեղ նշանակվեց ամիսներ առաջ, երբ ձերբակալվեց քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թևերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սև ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»:
Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա:
Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային կանոնները, բացարձակ բարձրացնում է անօրինական արարքների ռիսկը և ապահովում է անպատժելիության մթնոլորտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Տաջիկստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և կարևորել երկու երկրների կառավարությունների ներդաշնակ գործելու հնարավորությունները:
Ավստրալիան առնվազն 8 ատոմային սուզանավ կստանա AUKUS պաշտպանական դաշինքի շրջանակներում, ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի եւ երկրի եւս երեք նախարարների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին ասվում է ավստրալական կառավարության ղեկավարի պաշտոնական կայքում:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իշխանությունները շուտով կհայտարարեն անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանա AUKUS անվանումը:
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։
«Մարդկային հիմարությունն ավելի սարսափելի բան է, քան ցանկացած դավադրություն, քանի որ դավադրությունը կանխատեսելի է, դավադրությունն ունի վատ իրականացնողներ, տրամաբանություն, իսկ հիմարությունը բացարձակ անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը:
Համաշխարհային բանկը որոշում է ընդունել իր ամենամյա Doing Business զեկույցների պատրաստման և հրապարակման հետագա պրակտիկայից հրաժարվելու մասին՝ ոչ վաղ անցյալում մի շարք զեկույցների մշակման ժամանակ արված խախտումների մասին տեղեկության պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրությունը:
«Տեսլականի ձևավորում չկա, դրան համարժեք գործողություններ չկան: Մենք որևէ երաշխիք չունենք, որ վաղն էլ այլ ճանապարհների հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Գիտեք, որ Ադրբեջանը բազմիցս հնչեցրել է իր նկրտումները հայկական գյուղերի վերաբերյալ, և մենք չգիտենք, թե այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանն է կառավարության ղեկավարը, ինչպիսի ռիսկայնությամբ կընթանան այդ գործընթացները: Եվ, ի վերջո, երբ Նիկոլ Փաշինյանը բանավոր փոխըմբռնմամբ հանձնում էր Սանասարի և Կովսականի հատվածները, ինքը լավ գիտեր, որ այդ ճանապարհին մենք ռեալ այլընտրանք չունենք»:
«Այս ամենը ցույց է տալիս պանթուրքիստական քաղաքականության գերնպատակները։ Մենք պետք է հասկանանք, որ լուրջ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ, և մենք սառնասրտորեն պատրաստ լինենք այդ քայլերը հասկանալու։ Այնպես չէ, որ մենք հնարավորություններ չունենք դիմակայելու այդ ամենին, և դա պետք է անել բարձր պրոֆեսիոնալիզմով, առանց որևէ զգացմունքների, փորձենք հնարավորինս զսպենք այնպիսի մոտեցումները, թե որևէ բան հնարավոր չէ կատարել։ Հնարավոր է, ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է չեզոքացնել այդ վեկտորները, հատկապես, որ կա այլ հզոր ուժային կենտրոնի շահագրգռվածությունը, որպեսզի այդ սադրիչ քաղաքականությանը դիմակայեն»,- շեշտեց Արցախի արտաքին գործերի նախարարը։