Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստեղծված պայմաններում դժվար է խոսել տոնի մասին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար 1991 թվականի Անկախության հանրաքվեից ու գրառում արել․ «Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է:
«Հայաստան» դաշինքի անդամները Եռաբլուր զինվորական պանթեոնում են․ ՈՒՂԻՂ:
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և եթե ժողովուրդը միավորվի և իր հուժկու խոսքն ասի, ապա որևէ իշխանություն չի կարող հասնել իր «ազգադավ» նպատակներին:
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Եռաբլուր կատարած այցի շրջանակներում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ երբեք այսքան ծանր ապրումներ չի ունեցել ՀՀ անկախության օրը, ինչպես այսօր: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անկախությանն «այո» է ասել՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ ծանր պայքարի, զոհողությունների, նվիրումների ճանապարհ է սպասվում:
Այսօր Եռաբլուր են այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներից մեկի հարցին, թե այս իշխանության պարագայում հնարավո՞ր է խոսել անկախության, սահմանների անվտանգության մասին, պատասխանեց.
Եռաբլուր ժամանեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր այցի ժամանակ պանթեոնում էին նաև զոհված զինծառայողների ծնողները: 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Տիգրան Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ են այսօրվա «գունագեղ միջոցառմանը» և ժամը 18:00-ից Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ են անելու դեպի Եռաբլուր:
ԵԿՄ-ն Սասուն Միքայելյանի գլխավորությամբ Եռաբլուրում է. ՈՒՂԻՂ:
44-օրեայ պատերազմին առաջին շաբաթը Վարչապետին առաջարկեցինք համազգային խորհրդակցութիւն մը կազմակերպել՝ մի՛ասնաբար դիմագրաւելու Արցախին դիմաց կանգնող ահաւոր սպառնալիքը։ Նո՛յնը կը կրկնենք այսօր։ Հայրենիքին ներկան մթագնող ու ապագան վտանգող ճակատագրական խնդիրները ու տագնապալից կացութիւնները անհրաժեշտ է համազգային ճիգով, կամքով ու տեսլականով դիմագրաւել։ Ա՛յս կը թելադրէ մեր դարաւոր պատմութիւնը։ Ա՛յս կը պարտադրէ նաեւ ներկայ ճգնաժամային կացութիւնը։
Այսօր այստեղ հավաքվել ենք մեր երեխաների, նահատակների, հերոսների համար, ու, չգիտես ինչու, ինչ-որ մի թուրք իր անձնակազմով ոտք է դնում ու պղծում մեր երեխաների շիրիմը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասած զոհվածի հարազատ քաղաքացի:
Ալիևը հրամայել է մեր բարձրագույն իշխանության ներկայցուցիչներին չերևալ Արցախում, ինչն այս ոչնչությունների կողմից ընդունվել է «ըմբռնումով»… Էրդողանը գաղտնազերծել-մերժել է թիվ մեկի աղաչանք-պաղատանքը՝ իր հետ գաղտնագողի հանդիպելու մասին, բացահայտ ստորացրել այս թիվ մեկին՝ դիվանագիտական արարողակարգի նաև չգրված օրենքներով…
Չեք պատկերացնի այդ պահին որքան երջանիկ էի, որ նման սերունդ է մեծանում։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս:
Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով:
Նիկոլ Փաշինյանի օգնականը մեկնաբանել է, թե՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ինչու է սահմանափակված լրագրողների աշխատանքը։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինանի գլխավորությամբ առավոտյան այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ տարածքում չէր թույլատրվում տեսա և լուսանկարահանել նրանց այցելությունը Եռաբլուր:
Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։
Եռաբլուրում, Հայաստանի գյուղերի ու քաղաքների դրոշակակիր գերեզմաններում այսօր բռունցքվելու օր է, այսօր տղերքի ու մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։
Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս և վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ։ Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա։
Այսօր «Եռաբլուր» հուշահամալիր պանթեոն այցի ժամանակ լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հարցրին, թե ինչպե՞ս է զգում իրեն որպես իշխանության ներկայացուցիչ, որոնց ազատ տեղաշարժն ապահովելու համար սահմանափակվում է այլոց այդ նույն իրավունքը, մասնավորապես պանթեոնից բերման են ենթարկվել զոհվածների հարազատներ, որոնք դեմ էին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցելությանը, սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դրանով իսկ խոչընդոտվել նրանց աշխատանքը:
Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Եռաբլուր» հուշահամալր պանթեոն այցի ընթացքում սահմանափակվել է լրագրողների ազատ աշխատանքը:
Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր այցի ժամանակ լրագրողներն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հարցրին, թե ճի՞շտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:
Անկախության տոնը միավորում է բոլորիս՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք:
Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։
Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:
Այսօր Անկախության 30-ամյակի «գունագեղ տոնակատարությունից» առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր պանթեոն:
168.am-ի՝ տեղում աշխատող թղթակիցը հայտնեց, որ առավոտից զինվորական պանթեոնում են կենտրոնացած մեծաթիվ ոստիկանական ուժեր, կարմիր բերետավորներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ, ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով:
Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանի ուղեկցությամբ ժամանեց Եռաբլուր:
Եռաբլուր ժամանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Կործանված երկիր, 30-ամյա Երիտասարդի կորցրած մասունք։