Տոնախմբությամբ չեն հարգում, վարչապետի պաշտոնին նստած մարդն իրավունք չունի տենց սխալ թույլ տալու. Զոհված զինծառայողի հայր

Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եռաբլուր այցի ժամանակ պանթեոնում էին նաև զոհված զինծառայողների ծնողները: 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Տիգրան Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ են այսօրվա «գունագեղ միջոցառմանը» և ժամը 18:00-ից Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ են անելու դեպի Եռաբլուր:

«Ես չեմ հավատում, որ հենց սիմֆոնիա է լինելու, իրա ստերից հետո ես իրա ոչ մի բառին չեմ հավատում, միայն իրա արտահայտությունը՝ «գունագեղ տոնախմբություն», տոնախմբությամբ չեն հարգում»,- ասաց Միքայելյանը:

Լրագրողների նկատառմանը, թե Նիկոլ Փաշինյանը հավանաբար սխալվել է բառն ընտրելիս, քանի որ ներողություն է խնդրել այդ բառի համար, զոհված զինծառայողի հայրն արձագանքեց.

«Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառում չի սխալվում, այդպիսի սխալմունքներ չեն կատարում, վարչապետի պաշտոնին նստած մարդն իրավունք չունի տենց սխալ թույլ տալու»:

Տեսանյութեր

Լրահոս