«Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21–ին այցելելու է Ադրբեջան։ Այս մասին ասված է Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Անվտանգությունը կարգավորվում է հավուր պատշաճի. Պաշտպանության փոխնախարար
Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում ապրել է էլ ավելի ծանր ժամանակահատվածներ, սակայն կարողացել է կազմակերպվել և իր հավաքական կազմով ելքեր գտնել այդ ծանր իրավիճակներից, ուստի, շնորհավորելով ողջ հայ ժողովրդին մեր անկախության 30-ամյակի կապակցությամբ, ուզում եմ մաղթել մեկ բան՝ երբեք չընկճվել ու հստակ գիտակցել անկախության արժեքը. այդ գիտակցումը մեզ դուրս կհանի ստեղծված իրավիճակից։
«Ինչպե՞ս ապրել այդ աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների հայրերի, մայրերի, այրիների ու զավակների աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: Պետք է ձեւակերպել ապագայի ուղենիշն անկախ պետության առաջիկա տասնամյակների համար:
Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանը, որը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամում, բաց նամակ է հղել։
Հացի կարոտ, բայց տեսարանների սիրահար, հիշողություն չունեցող, նաեւ հրահանգով եկածների հետ նույնպես։
Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և աշխարհը դաշինքների բաժանելու և պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:
«Մենք կարող ենք դիմադրել մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց բոլոր դեպքերում և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրները միասին հանգեցրել են նրան, որ 21-րդ դարում մենք ունենում ենք և ականատես ենք լինում սուվերենության կորստի: 30 տարի մենք մսխեցինք այդ անկախությունը, տնտեսությունը, թալանեցինք, մսխեցինք, ու բոլորը միասին բերեցին, հանգեցրին սրան»,- եզրափակեց պատմաբանը:
Ընտրությունների անկախ դիտորդներն արձանագրել են քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումներ, այդ թվում ՝ դիտորդների նկատմամբ սպառնալիքներ և քվեաթերթիկների լցոնումներ, որոնց ակնհայտ օրինակները տարածվել են սոցիալական ցանցերում, իսկ որոշ անձինք տեսախցիկների միջոցով արձանագրել են ընտրախախտումները:
Ես լուռ եմ եղել գրեթե մեկ տարի։ Լռել եմ նոյեմբերի 9-ից հետո, լռել եմ բոլոր հետագա իրադարձությունների ժամանակ։ Լռել եմ ընտրությունների ժամանակ, քանզի անիմաստ էր որևէ բան ասել` տեսնելով, թե ինչ ընտրության արջև է կանգնած մեր ժողովուրդը, և գիտակցելով որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին։
«Ես մի տարի է՝ ասում եմ՝ վարչապետ Փաշինյանը, որ ղեկավարն է ջախջախիչ պարտություն կրող կողմի, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը: Որևէ երկրում՝ նույնիսկ ամենահետամնաց երկրներում, եթե ղեկավարն այդպիսի մեծ ձախողության պատասխանատուն լիներ, ինքնակամ, առանց ճնշումի, առանց պահանջի ու ցույցերի, նույն օրը հրաժարականը կտար և թույլ կտար, որ մի նոր ղեկավար գար պաշտոնի և փորձեր ուղղել ու փրկել այն, ինչ փոքր չափով կարելի էր փրկել այսքան մեծ կորստից հետո»:
Ոչ մեկի գործը, նվիրումը, մատուցած ծառայությունը այլևս չի գնահատվում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։
16 որդեկորույս մոր խոսք խեղաթյուրել են կառավարությունում. մենք չենք համաձայնել…ակցիայի մասնակից
Ոստիկանապետը շեշտում է՝ մարդիկ այստեղ են գալիս մշտապես տարբեր առիթներով բողոքի ցույց կազմակերպելու համար, ուստի մենք պարզապես այստեղ ենք՝ համոզվելու համար, որ նրանք ի վիճակի են ազատ և խաղաղ իրականացնել իրենց իրավունքը, որի հետ մենք որևէ խնդիր չունենք, ասում է Վաշինգտոնի ոստիկանապետը:
Ցավոք, մենք շատ բան չենք հասկացել հարյուրամյակներով, շատ բան չենք ըմբռնել, շատ բան չենք յուրացրել, թեպետ նրանք՝ այդ երևելի անհատները, գրեթե մարգարեաբար են ասել իրենց ասելիքը՝ շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան:
Ծնողները, ի՞նչ է, իրենց սգավոր սիրտը վերցրած՝ պետք է գնան, այնտեղ գոռա՞ն, խանգարե՞ն. Կարին Տոնոյան
Այսօր ինքս ինձ չեմ ներում, որ չհասկացա, որ այդ պատերազմը դավադիր էր. Կարին Տոնոյան
2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է անկախությունը, որը հնարավորություն պետք է տար մեր կյանքում մեծ փոփոխությունների, ցավոք, եղավ այնպես, որ մենք չկարողացանք այդ անկախության տված բարիքները ճիշտ օգտագործել՝ գնացինք հակառակ ուղղությամբ»,- հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։
«Վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվեց և նախորդից ավելի բարձր տեղադրվեց հայկական դրոշը։ Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։ Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,– ասված է Տեղ համայնքի ֆեյսբուքյան էջում։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելը շարունակում է անվտանգային խնդիրներ առաջացնել անցորդների համար։ Իրանցի վարոդներին կանգնեցնելուց ու որոշակի գումար գանձելուց զատ, թշնամին նաև կանգնեցնում է հայ վարորդներին, դրա վառ ապացույցն այն է, որ սեպտեմբերի 19-ին թշնամին տարել էր երկու հայերի, ժամեր անց ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր էր եղել նրանց վերադարձնել։
ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։