Լրագրողներին թույլ չեն տալիս տեղաշարժվել Եռաբլուրում

Այսօր ժամը 9:00-ից նախատեսված էր բարձրաստիճան պաշտոնյաների այցը «Եռաբլուր» հուշահամալիր պանթեոն: 168.am-ի՝ տեղում աշխատող թղթակիցը հայտնեց, որ առավոտից զինվորական պանթեոնում են կենտրոնացած մեծաթիվ ոստիկանական ուժեր, կարմիր բերետավորներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ, ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով:

Մեր թղթակիցը նաև նշեց, որ լրագրողների աշխատանքի համար առանձին վայր են հատկացրել, որտեղից այն կողմ գնալ թույլ չեն տալիս:

Լրագրողները ոստիկաններից հարցրին, թե ինչո՞ւ է սահմանափակվում իրենց աշխատանքը, ինչին ի պատասխան ոստիկանները հորդորեցին դիմել իրենց մամուլի բաժին՝ պնդելով, թե իրենք պարզապես ծառայություն են իրականացնում:

 

Տեսանյութեր

Լրահոս