 
                        Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ Եռաբլուրում տեղաշարժի սահմանափակման մասին
 
                                    Նիկոլ Փաշինյանի օգնականը մեկնաբանել է, թե՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ինչու է սահմանափակված լրագրողների աշխատանքը։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինանի գլխավորությամբ առավոտյան այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ տարածքում չէր թույլատրվում տեսա և լուսանկարահանել նրանց այցելությունը Եռաբլուր:
Տեղում աշխատող լրագրողներին անվտանգության աշխատակիցները հայտնել էին, թե վարչապետի աշխատակազմի հրամանն է։
Ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում վարչապետի օգական Նաիրի Սարգսյանը դժվարացավ նշել, թե ինչու է սահմանափակված տեղաշարժը բոլոր լրագրողների համար։
«Սահմանափակել են, ինձ թվում է, որ միջոցառումն անխոչընդոտ անցնի։ Ոչ միայն լրագրողներն են խոչընդոտում։ Որպես լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»,- ասաց Սարգսյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        