«Ոչ մեկս տոնական տրամադրություն չունի… Պետք է կարողանանք բռունցքվել». Արթուր Խաչատրյան

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և եթե ժողովուրդը միավորվի և իր հուժկու խոսքն ասի, ապա որևէ իշխանություն չի կարող հասնել իր «ազգադավ» նպատակներին:

«Ես հասկանում եմ, որ այսօր որևէ մեկս տոնական տրամադրություն չունի, բայց նույնիսկ այս պայմաններում պետք է արժևորենք մեր անկախության խորհուրդը: Այսօր, երբ մեր անկախությունը կանգնած է կործանման եզրին, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետք է կարողանանք բռունցքվել, միավորվել և մեր արժանի հարվածը հասցնել արտաքին թշնամիներին, ինչպես նաև հասկացնենք ներքին թշնամիներին, որ իրենց դավերը, որոնք փորձում են նյութել մեր ազգի դեմ, դատապարտված են ձախողման»,- ասաց Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930