«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ավելի վաղ պլանավորված հանդիպումը չեղարկվել է միջոցառումների գրաֆիկների չհամընկնելու կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչը:
Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլգար գյուղի բնակիչներից մեկը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է ականի պայթյունից: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է:
Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ Հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:
Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ «Ադեկվատ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։
Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Նա նաեւ նշել է միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը, հավելելով, որ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք է վերադառնան գործարքի կատարմանը: Իրանն արդեն 40 տարի գտնվում է ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական պատժամիջոցների ներքո:
Ավետյանի խոսքով՝ եթե այս ամենի մեջ քաղաքական նպատակներ չեն, ապա պետք է հանրությունը տեղեկանա, որ Գեղամասար համայնքը կարող է խնդիրների առաջ կանգնել, քանի որ համայնքի 18 գյուղերն ունեն 80 կմ սահմանային հատված՝ իրենից բխող խնդիրներով:
Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում իշխանությունը ցուցադրեց անկախության 30-ամյակին նվիրված մասշտաբային ու գունագեղ միջոցառումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության, զոհվածների ծնողների ակցիայի մասին. ՈւՂԻՂ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.00-ին Մարզահամերգային համալիրում կհրավիրվի Դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգում էթիկայի և կարգապահահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունն է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ԲԴԽ-ից։
Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել է իրեն հնարավորություն տալ հանդես գալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան սա ձեր նվերն է հայ ազգին ՀՀ-ի անկախության 30 ամյակին: Տեսանյութում Ստեփանակերտ Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է, նկարում՝ թշնամուն հանձնած Ակնաղբյուրը: Տեսանյութի ու նկարի հեղինակը ես եմ: 21.09.21թ.
«GPS-ով առաջ են եկել, իրենց դրոշը դրել են, սակայն ռուսները եկել ու նրանց հետ են շպրտել, այս անգամ արդեն՝ կոպիտ ձևով։ Թշնամին էլ վերցրել է իր դրոշն ու հետ է գնացել։ Հետո ռուսական կողմն ասել է, որ Ամարասի վրայից Արցախի դրոշը հանեն, Հայաստանի դրոշը դնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում խոսել է Ղրիմից: Նա հայտնել է,որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:
«Չհասկացողներին ու հրճվանքի ցնցումների մեջ գտնվողներին բացատրում եմ․․․ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր․ մոռանալ պատերազմը, այն սպասարկողներին ու գիտակցված պարտության տանողներին և, իհարկե, ազդարարել, որ ամեն ինչ ավարտված է՝ այդ թվում պատերազմի ծանր հոգեբանական հետևանքները․․․
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂՒՂ:
Սուտ N1. Պատվաստանյութը ստեղծվեց, անցավ բոլոր ընթացքները:
Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:
Երեկ Արցախի դատախազությունը հաղորդեց, թե տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Տեղեկացանք, որ խոսքն Արցախի «Սոֆիա» հյուրանոցի մասին է, որի սեփականատերը Դուբայի Սեյրանն է։
Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, եւ նրանց միջեւ առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։