Ցանկացած միջոցառում ունի անվտանգային պահեր. մենք այցելել էինք գերեզմաններ. Վահրամ Դումանյան

Այսօր «Եռաբլուր» հուշահամալիր պանթեոն այցի ժամանակ լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հարցրին, թե ինչպե՞ս է զգում իրեն որպես իշխանության ներկայացուցիչ, որոնց ազատ տեղաշարժն ապահովելու համար սահմանափակվում է այլոց այդ նույն իրավունքը, մասնավորապես պանթեոնից բերման են ենթարկվել զոհվածների հարազատներ, որոնք դեմ էին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցելությանը, սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժվելու իրավունքը, դրանով իսկ խոչընդոտվել նրանց աշխատանքը:

«Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, խունկ ենք ծխացել, և այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ: Ես որևիցե մեկին բերման ենթարկվող, կամ սահմանափակման ենթարկվածի այնտեղ չեմ տեսել: Ես ասում եմ այն, ինչ ես եմ տեսել, դուք ասում եք ձեր ասելիքը, որը ես չեմ նկատել, հիմա ես ո՞նց պատասխանեմ»,-ասաց Դումանյանը:
Լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին նախարարն ասաց, որ դա ինքը չի որոշել:

«Ցանկացած միջոցառում ունի իր անվտանգային և այլ պահեր: Որևիցե մեկը որևիցե մեկից չի վախենում»,-ասաց Դումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս