Օրվա խորհուրդը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինել Եռաբլուրում. Արամ Վարդևանյան

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստեղծված պայմաններում դժվար է խոսել տոնի մասին:

«Մի կողմից՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության օրը, որովհետև դա իսկապես բոլորիս տոնն է, բայց այն պայմաններում, որում մենք գտնվում ենք հիմա, և ինչպես ենք դիմավորում այս տոնը, «շնորհավորել» բառն իսկապես դժվարանում եմ օգտագործել: Այն մարտահրավերները, որ ունենք հիմա մեր պետականության առջև, երբևէ նախկինում չենք ունեցել, և նաև այն խորհուրդը, որն այսօրվա օրն է պարտադրում, երբեք նախկինում չենք ունեցել: Այս մեկ տարվա իրադարձությունները՝ 44-օրյա պատերազմը, երբ իսկապես արհավիրքով է անցել հայ ժողովուրդը, հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում դժվար է խոսել տոնի մասին: Կարծում եմ՝ հայ ազգի մեջ գերակայող տրամադրությունը հենց դա է, ունեմ այդ համոզմունքը… բարդ պայմաններում ենք գտնվում, օրվա խորհուրդը, ուղղակի տրամաբանությունն է հուշում, որ պետք է լինել Եռաբլուրում»,- ասաց Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս