
«Դու պատասխան ես տալու էսքան զոհերի համար, Նիկոլ». քաղաքացին՝ Եռաբլուրում
Այսօր Անկախության 30-ամյակի «գունագեղ տոնակատարությունից» առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր պանթեոն: Առավոտից այնտեղ էին հավաքվել նաև 44օրյա պատերազմում զոհվածների հարազատները, ինչպես նաև այլ քաղաքացիներ, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն:
Փաշինյանը Եռաբլուր եկավ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ուղեկցությամբ: Այն ընթացքում, երբ նրանք քայլում էին դեպի պանթեոն, քաղաքացիներից մեկը գոռաց.
«Նիկոլ, դու պատասխան ես տալու էսքան տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար, ու մեր անկախությունը տապալելու համար»:
Ոստիկանները շատ արագ լիկվիդացրին քաղաքացուն: