
Թալիբները ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ

«Թալիբան» աֆղանական իսլամական շարժումը ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանի օդային տարածությունը խախտելու մեջ։
Հայտարարության մեջ, որը թալիբները տարածել են սեպտեմբերի 29-ի առավոտյան, բովանդակվում է կոչ «բոլոր երկրներին, հատկապես Միացյալ Նահանգներին, որը վերաբերում էԱֆղանստանին՝ միջազգային իրավունքների, օրենքների ու պարտավորությունների լույսով եւ փոխադարձ հարգման ու պարտավորությունների հաշվառմամբ՝ բոլոր բացասական հետեւանքները կանխելու համար»:
«Վերջերս մենք տեսել ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգները խախտում բոլոր միջազգային իրավունքները, օրենքներն ու պարտավորությունները Իսլամական Էմիրության (թալիբների կառավարություն) նկատմամբ, երբ Աֆղանստանի սուրբ օդային տարածություն են ներխուժում ԱՄՆ-ի անօդաչուները:
Այդ խախտումներն անհրաժեշտ է վերացնել եւ կանխել»,-ասվում է հայտարարության մեջ: Նրանում ընդգծվում է, որ «Իսլամական Էմիրությունը երկրի հողային տարածության եւ օդային տարածության պահապանն է»: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օդային տարածության խախտման հանգամանքների մասին կոնկրետ տվյալներ հայտարարության մեջ չի ներկայացվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: