Բաժիններ՝

ՉԺՀ-ում հայտարարել են ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթնաժողովի անցկացմամբ շահագրգռված լինելու մասին

Չինաստանը շահագրգռված է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների հնգյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)՝ որքան կարելի է ավելի շուտ գագաթնաժողովի անցկացմամբ, բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկման համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

Նրա խոսքով՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ֆրանսիան առաջարկել են հնգյակի գագաթնաժողով անցկացնել: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ երկրների ղեկավարների հանդիպումն առաջարկել է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների «հնգյակի» գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ եւ դրա օրակարգը մշակելու է գործընկերների հետ:

«Այդ ժամանակվանից մենք բանավեճեր ենք ունեցել այդ հարցի շուրջ, ուսումնասիրվում են հնարավորությունները: Բանավեճերը դեռ մինչեւ հիմա ընթանում են: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այսպիսի գագաթնաժողովը որքան կարելի է ավելի շուտ անցկացվի, որովհետեւ մենք այնքան շատ գլոբալ խնդիրներ ունենք: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք խաղաղության ու անվտանգության ոլորտում, մենք այլ մարտահրավերներ ունենք»,-ասել է Չժան Ցզյունը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ առայժմ գագաթնաժողովի օրակարգը մշակված չէ, եւ դրա անցկացման որոշում չի ընդունվել: «Մենք կշարունակենք աշխատել դրա վրա»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս