
Ֆումիո Կիսիդան ընտրվել է Ճապոնիայի կառավարող կուսակցության առաջնորդ

Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել է երկրի կառավարող կուսակցության ղեկավար, նա կդառնա Ճապոնիայի նոր վարչապետը։
Կուսակցությունը ուղիղ հեռարձակում է իրականացրել է իր կայքում: Երկրորդ փուլում կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Կիսիդան եւ վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու է երկրում պատվաստման համար, ինչպես նաեւ ավելի վաղ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները: Առաջին փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում առաջատարն էր մեկ ձայնի առավելությամբ. նրա օգտին եղել է 256 քվեաթերթիկ:
Տարո Կոնոյի օգտին տրվել է 255 քվեաթերթիկ: Երկրորդ փուլում Կիսիդան ստացել է խորհրդարանի պատգամավորների 249 ձայն եւ ութ քվեաթերթիկ՝ պրեֆեկտուրաներում կուսակցության բջիջներից. ընդամենը նրա օգտին տրվել է 257 քվեաթերթիկ: Տարո Կոնոն պատգամավորներից ստացել է 131 ձայն եւ 39 քվեաթերթիկ՝ կուսակցության բջիջներից, ընդամենը նա ստացել է 170 քվեաթերթիկ:
ԼԴԿ-ի ղեկավարի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում էր չորս թեկնածու՝ նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու է երկրում պատվաստման համար եւ ավելի վաղ նաեւ զբաղեցրել է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, եւ երկու կանայք՝ համազգային գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին, որը տարբերվում է իր ծայրահեղ աջ հայացքներով, եւ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: