Պուտին-Էրդողան հանդիպմանը ներկա կգտնվեն միայն թարգմանիչները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար, դե ֆակտո լքում է ինքնամեկուսացման ռեժիմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նախ կունենան անհատական զրույց, ապա կհաջորդի աշխատանքային նախաճաշը:

«Զրույցը անհատական ձևաչափով է ՝ միայն թարգմանիչների մասնակցությամբ: Երկու նախագահները նախ բանակցություններ կվարեն, իսկ հետո կշարունակեն շփումն արդեն աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասաց նա լրագրողներին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930