
Թուրքիայի նախագահը ժամանել է Սոչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, Նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների համակարգման գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Հաղորդագրության համաձայն՝ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկու երկրների ղեկավարները կանդրադառնան նաև Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին: