Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան վարժական ռմբանետում է անցկացրել Ղրիմում
Սեւծովյան նավատորմի ծովային ավիացիայի Սու-30ՍՄ եւ Սու-24Մ ինքնաթիռների անձնակազմերը գործնական ռմբանետում են կատարել Ղրիմի զինափորձարանում: Այդ մասին հայտնել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի պետ 2-րդ աստիճանի կապիտան Ալեքսեյ Ռուլյովը:
«Վարժանքի ծրագրի համաձայն, Սու-24ՄՌ հետախույզ ինքնաթիռը…լեռնային տեղանքում հայտնաբերել է պայմանական հակառակորդի օբյեկտները: «Հակառակորդին» ոչնչացնելու համար երկինք են բարձրացել Սու-24Մ ճակատային ռմբակոծիչները եւ բազմանպատակային Սու-30ՍՄ կործանիչները: Հայտնաբերելով պայմանական հակառակորդի օբյեկտները՝ անձնակազմերը ռմբահարված են հասցրել եւ կատարել չկառավարվող հրթիռների արձակում՝ ոչնչացնելով թիրախային դիրքերը, պայմանական հակառակորդի նմանակված օբյեկտները»,-հայտնել է Ռուլյովը:
Վարժանքների ընթացքում օդաչուները կատարելագործել են բազավորման օդակայանից արտակարգ թռիչքի նորմատիվները եւ կատարել բարդ պիլոտաժի էլեմենտներ, հաղորդել ՝ ՌԻԱ Նովոստին: