Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում գտնվող շիական մզկիթում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 35 մարդ մահացել է, 68-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ մահացել է, յոթը վնասվածքներ են ստացել:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: Ա
Գյումրիում հոկտեմբերի 16-ը «լռության օր» է, ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը:
ԶԼՄ-ներին տրամադրած հոդվածում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն մերժել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած պնդումները (իբր Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ)՝ շեշտելով, որ «Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք»:
ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։
Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
Իտալիայում սիցիլիական Կատանիա նահանգի դատախազությունը ցուցում է տվել փակել Telegram մեսենջերի երկու ալիքները, որտեղ առաջարկվել է կեղծ COVID-հավաստագրեր գնել: Այդ մասին հաղորդել է SiciliaNews24 առցանց-հրատարակությունը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 239 միլիոն 610 հազար 474: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին գրկաբաց կընդունեն Ղրիմում:
Նախօրեին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին պետության, մեղմ ասած, անհամարժեքությունը, իսկ իրականում՝ անգործությունը, իսկ ավելի իրականում՝ չգոյությունը։
Լա՜վ, էդքան անսահմա՞ն է իշխանատենչ տականք լինելու քո ռեսուրսը…։
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: Այս մասին հայտնում է IRNA-ն:
«Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը Մինսկում լավ առիթ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման համար: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վերլուծելով նախարարների՝ հինգշաբթի հնչեցրած ելույթներն ու ստեղծված բանակցային իրավիճակը
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ի փաստաթղթում խոսք անգամ չկա ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով 6 հայ վիրավորների մասին։
Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Գլոբալիզացիայի կամ տոտալ վիզուալիզացիայի դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաները, ըստ էության, փոխեցին ռազմական և ոչ ռազմական կոնֆլիկտների տակտիկան: Եվ հատկապես այսօր, երբ յուրաքանչյուրն իր ձեռքում ունի տեսանկարահանելու և լուսանկարահանելու հնարավորություններով հեռախոս, երբ այսօր կան սոցիալական ցանցեր՝ Ֆեյսբուք, Տելեգրամ և այլն, տեղեկատվական-հոգեբանական պատերազմում հաղթանակը պակաս կարևոր չէ, քան իրական պատերազմում, եթե չասենք, որ տեղեկատվական-հոգեբանական պատերազմն է ինչ-որ չափով որոշում իրական ռազմական գործողությունների ելքը:
Կենտրոնական Անգլիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ Covid-19-ով վարակված մարդուն ՊՇՌ թեստի բացասական արդյունք տալու համար:
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանցիներին և հայերին մեղադրել է Ղարաբաղում 17 մզկիթների 16-ի ենթադրյալ փլուզման մեջ։ Մեկը «համերաշխության ցուցադրման» համար է մնացել եւ Իրանից մասնագետների միջնորդությամբ փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական մզկիթ։ Այս մասին Ալիեւը հայտարարել է ԱՊՀ պետությունների խորհրդի նիստի ժամանակ։
Լավրով․ խառը ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացի լինեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ թե մարդասեր ու քաղաքակիրթ Ամերիկան ու Եվրոպան են իրենց զորքերը մոտեցրել Սյունիքին, այլ Իրանը, որովհետև Սյունիքը, որպես բուֆեր, իրենց համար է կենսական:
Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ), 168.am-ի տեղեկություններով, սկսվել է կադրային հունձը։ Արդեն ՔԿԾ-ն նոր կադրերով է սկսել «համալրել» Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը։
Դիրքերում չկա նորմալ կահավորում, հայ զինվորը ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա կանգնած է թշնամու դեմդիմաց պաշտպանվելու կիսատպռատ միջոցներով ու հրահանգներով:
Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 14-ին միաձայն որոշմամբ ընդունել է որոշում Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը («Esplanade d’Arménie»)։
«Թշնամին ամեն օր էլ կրակում է գյուղի ուղղությամբ, այսօր ժամը 11-ից հետո կրակոցներն ավելի ակտիվացան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներից մի տղամարդ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժեց Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։
Հոկտեմբերի 14-ի կեսգիշերին թշնամին կրակ է բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերի ուղղությամբ։