
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո

Կենտրոնական Անգլիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ Covid-19-ով վարակված մարդուն ՊՇՌ թեստի բացասական արդյունք տալու համար:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը:
Գործակալությունից ասել են, որ որ մոտ 43 000 մարդու կարող են տրված լինել ՊՇՌ թեստերի սխալ բացասական արդյունքներ՝ հիմնականում Անգլիայի հարավ -արևմուտքում: