Բաժիններ՝

Մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն. Գուտերիշ

Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:

«Այսօր մարդկության 40 տոկոսը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ է,- ասել է նա:- Աճում է սովը, աճում է թերասնվողների, ինչպես նաեւ ճարպակալմամբ տառապողների քանակը»: Գուտեիշը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի եւ տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետեւանքով իրադրությունը լրջորեն վատթարացել է. այժմ ուտելիքի պակաս է զգում շուրջ 140 միլիոն մարդ:

«Միեւնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք բուծում ենք, սպառում եւ օգտահանում պարենը, ծանր բեռով ընկած են մեր մոլորակի վրա: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի եւ շրջակա միջավայրի համար, ինչպես նաեւ մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս