
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:
Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»:
Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:Խոսնակը նշել է. «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»