
Խառն ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացի լինեն․ Լավրով

Լավրով․ խառը ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացի լինեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հաջորդ կարեւոր քայլը, որը մենք ցանկանում ենք իրականացնել, վերաբերում է երեխաների քաղաքացիությանը, որոնք ծնվել են խառը ամուսնություններից։Վստահ ենք, որ որտեղ էլ ապրի խառը ընտանիքը, որտեղ էլ ծնված լինի երեխան խառը ամուսնությունից՝ ՌԴ տարածքում թե արտասահմանում, նա պարտավոր է սահմանադրությանը համապատասխան ավտոմատ կերպով դառնալ ՌԴ քաղաքացի»,-ասել է նա։