Դիտարկմանը, եթե իշխանությունը հայկական շահը չի կարողանում ներկայացնել, այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ի նպաստ հայկական շահի, Արա Վարդանյանն արձագանքեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը գործ ունի մի իշխանության հետ, որը գնում է տոտալ վարչական ռեսուրսի կիրառմամբ իր իշխանությունն ամրապնդելու ճանապարհով՝ որպես գործիք օգտագործելով քրեական գործերի հարուցումը ընդդիմադիրների նկատմամբ։
Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:
168.am-ը շարունակում է բաց աղբյուրներից փաստերի ներկայացումը, որ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ավելին, սցենարը, ըստ էության, պարզ է եղել։ Այսինքն, պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել:
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում։
«Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», – ընդգծել է նախագահը:
20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին:
ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վիճարկած Դատական օրենսգրքի փոփոխությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Ինչպես հայտնում է Haber Global-ը, այցը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:
Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Փաշինյանը մեսիջ հղեց սպաներին՝ դուք պահեք ինձ, ես՝ ձեզ. այդպես ընտրվեց. անհետ կորած զինծառայողի հայր
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն ուշագրավ հայտարարություն է արել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները:
Աննա Հակոբյանը մինչև հիմա Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցին 2 մլն դրամ փող է պարտք, չի վճարել
Արցախում քաոս էր, անկառավարելի վիճակ, անտերություն. անհետ կորած զինծառայողի հայր
Փաշինյանից ադեկվատ պատասխան ստանալն անիմաստ է. շփվում ենք ԱԱԾ-ի հետ. անհետ կորած զինծառայողի հայր
Տարածաշրջանում շարունակվող դինամիկ և աննախադեպ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու կարևոր բարձրաստիճան հանդիպում տեղի ունեցավ. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Մոսկվայում: Կամա թե ակամա, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական մեգակոմունիկացիոն նախագծերի հանգույցում, և այդ ծրագրերում Հայաստանի դիրքորոշումից կախված է լինելու տարածաշրջանի ապագա կոմունիկացիոն աշխարհագրությունը, հետևաբար՝ աշխարհաքաղաքականությունը: Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն 4-րդ անգամ հանդիպեց ՌԴ նախագահ […]
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Մինսկում հանդիպում կանցկացնի հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։
Բեյրութում փոխհրաձգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է վեցի: Տուժել է ավելի քան 60 մարդ: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ։
Ցորի զորամասին խփել են 7.00-ին. մինչև սեպտեմբերի 27-ը դուրս եկած չեն եղել մշտական տեղակայման վայրից․ Ջիվան Միքայելյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
168.am-ը դեռ մայիս ամսից ուսումնասիրում է ՀՀ ԶՈՒ-երում և Արցախի ՊԲ-ում կադրային այն փոփոխությունները, որոնք արվել են պատերազմից կարճ ժամանակ անց, և որոնք, ըստ էության, իրենց ազդեցությունն են ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքի և ելքի վրա:
Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին: Դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո իրավունք չունեն հանգիստ նստելու, պետք է ճիշտը ներկայացվի։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը մանրամասներ է հայտնել ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից:
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ Արցախի պատմամշակութային արժեքները Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնալը առնվազն հանցավոր անգործության կամ գուցե միտումնավորության արդյունք է։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներն այնպիսի առոգանությամբ ու հրճվանքով են արտասանում՝ «միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում» բառերը՝ կարծես շուրջ 9500 ք.կմ (950.000 հա) հայրենի հողը իրենց իշխանությունը չի հանձնել նույն թուրքերին։