Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին հրավիրել են այցելել Ղրիմ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին գրկաբաց կընդունեն Ղրիմում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հանրապետության խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:

«Ղրիմը բաց է բոլորի համար: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների համար: Նրանց այստեղ գրկաբաց կընդունեն եւ կցուցադրեն թերակղզու ողջ գեղեցկությունը: Նրանց կհիացնի ռուսաստանյան Ղրիմը»,-ասել է նա:

Խորհրդարանականի խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում զգալիորեն փոխվել է կարծիքը թերակղզու առնչությամբ, որը համաշխարհային հասարակայնությունն այժմ ընդունում է որպես վաղեմի ռուսական հող եւ Ռուսաստանի անքակտելի մաս: Ն

ախօրյակին հայտնի է դարձել, որ Սեւաստոպոլի Գիտությունների փոքր ակադեմիայի դպրոցականները Մեծ Բրիտանիայի թագավորական պալատից ստացել են այն նամակի պատասխանը, որը Եղիսաբեթ Երկրորդին գրել էին դեռ ամռանը: Պալատական օրիորդ Ֆիլիպա դե Պասը պատասխանում նշել է, որ թագուհին ուրախացել էր, իմանալով, որ ռուսաստանցի երեխաները հետաքրքրված են անգլերեն լեզվով: Ընդ որում՝ հասցեն ծրարի վրա նշված էր՝ «Սեւաստոպոլ: Ռուսաստան»: Այժմ դպրոցականները պատրաստվում են գրել արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին եւ նրանց հրավիրել Ղրիմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս