Հումանիտար ոլորտում հրատապ խնդիրներից մեկը մնում է 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր Հաղթանակի մասին հիշողության պահպանումը:
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 15-ին դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ հույս միշտ կա, որ Առուշանյանի խափանման միջոցը կփոխվի, լավատես են և վստահ, որ Առուշ Առուշանյանը շուտով կգտնվի ազատության մեջ։
Գյումրիի քաղաքապետարանում նորանշանակ պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանն անցել է «պատժիչ» գործողությունների։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում իրենց կողմից Սիրիայում կատարվելիք քայլերը տարբերվելու են:
ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության՝ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանն այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշեց, որ ժողովուրդը չի պատվաստվում ոչ թե այն պատճառով, որ վստահություն չունի պատվաստանյութերի նկատմամբ, այլ՝ չի վստահում իշխանությանը։
Միանգամից մի քանի աղբյուրներ, որոնք մոտ են կանգնած հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատին, հաղորդել են, որ հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում:
Արդարադատության նախարարության պարզաբանումը զավեշտ է ու խայտառակություն. Ռոբերտ Հայրապետյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին Անկարայում Թալիբանի կողմից Աֆղանստանում ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակության հետ հանդիպումից:
«Ամեն ինչ նորմալ է, խուճապի մատնվելու որևէ պատճառ չկա: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- 168.am–ի զրույցում վստահեցրեց Արցախի Հանրապետության Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը՝ հորդորելով հետևել Պաշտպանության բանակի պաշտոնական լրահոսին:
Արցախի պաշտպանության բանակից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում, դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով լրատվամիջոցների դեմ իշխանությունների ձեռնարկած արշավին, նկատեց՝ բոլոր այն գործողությունները, որոնք այժմ կատարվում են՝ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, որն արտահայտվում է նրանց հավատարմագրումը սահմանափակելով, գրավոր հարցումներին համատարած չպատասխանելով, բանավոր հնչեցրած հարցերն արհամարհելով, երբեմն, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք ուղղակի նպատակ են հետապնդում հանգեցնելու մամուլի սնանկացմանը։
Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Վերջին 3,5 տարիների ընթացքում ընդդիմադիր ԶԼՄ-ները ենթարկվում են աննախադեպ ճնշումների. Սևակ Հակոբյան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը հաստատել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու մտադրությունը: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:
Կադրեր՝ ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից:
Դեկտեմբերի 18-ը կարևոր օր է Հայաստանի ներքաղաքական դաշտում. Հայկ Մամիջանյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության:
Այդ դեպքից հետո ինձ մինչև կեսգիշեր զանգում էր ԱՄՆ այն օրերի դեսպան Մարի Յովանովիչը. Սյուզի Բադոյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա:
Հոկտեմբերի 15-ին հուժկու պայթյուն է որոտացել Քանդագար քաղաքում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում, շիաների Բիբի Ֆաթիմա մզկիթի մոտ:
Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է՝ անհայտ պայմաններում. Հայկ Մամիջանյան
Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների վերադարձին, ամբողջությամբ չի կատարվել:
Պաշտոնական առաջին հաղորդագրությունների համաձայն, Արցախում երեկ երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, իսկ այսօր հայտնի դարձավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հերթական սադրանքի մասին:
Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:
«Պուտին-Փաշինյան հանդիպումից, ինչպես նաև դրան նախորդող բոլոր՝ եռակողմ կամ ՄԽ ձևաչափով հանդիպումներից որևէ տեղեկատվություն, որպես այդպիսին, բացակայում է: Սա խոսում է այն մասին, որ որևէ դրական տեղաշարժ հայկական կողմի համար իրենք արձանագրել չեն կարող՝ այլապես, իմանալով իշխանական քարոզչամեքենան, դրա մասին կթնդացնեին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից»։
Մարդու իրավունքները գլոբալիստական կենտրոնների կողմից օգտագործվում են իրենց կեղտոտ նպատակների համար. Լարիսա Ալավերդյան