Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը՝ մեր սիրելի Վանոն։
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել այսօր Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Գորիսում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։
Հայաստանը լոկ այբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի եւ Australia-յի արանքում։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հանրապետության տարբեր տարածքներում արձանագրել է տարաբնույթ խախտումներ՝ քվեախցիկից դուրս և բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկություն իրականացնելու դեպքեր, քվեախցում մեկից ավելի անձանց ներկայություն և մեքենաների կուտակման դեպքեր:
Իշխող թիմը պարտավորություն ունի հետևելու ընտրություններին, այս պահին մեր ունեցած տվյալներով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետոքվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
ՔՊ – ի աջակիցը` գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 42 541-ը կամ 25.51 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրական պահպանության խորհուրդը հավանություն էր տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը պարտավորեցնում էր կառավարությանը բարձրացնել ուրանի հարստացման տեմպերը:
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 26627 -ը կամ 15,97 տոկոսը։
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 10 216-ը կամ 6.13 տոկոսը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարեց համավարակի դեմ երկրի պայքարի առաջընթացի մասին: «Ամբողջ երկրի ցուցանիշներով ամենօրյա դեպքերը նվազել են 47%-ով: Անցած վեց շաբաթվա ընթացքում հոսպիտալացումների ցուցանիշն իջել է 38% -ով: Գրանցվող նոր դեպքերի թիվը նվազում է 39 նահանգներում, հիվանդանոցներինը՝ 38 նահանգներում»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է նա:
Դարեր շարունակ տևած պայքարից հետո 1918 թվականին Հայաստանն ունեցավ անկախ պետություն։ Պետության կազմավորումից հետո սկիզբ դրվեց կառավարական համակարգի կազմավորմանը։ Առաջին Հանրապետության տարիներին գործում էին հետևյալ նախարարությունները. Ներքին գործերի, զինվորական, երկրագործության, պարենավորման, հանրային կրթության, հաղորդագրության, արտաքին գործերի, արդարադատության, խնամատարության և աշխատանքի։
Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը:
Որքան էլ հասարակության մի հատված անտարբերություն է դրսևորում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ, երեկվա իմ հանդիպումների ժամանակ տրվող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։
Մեծ Բրիտանիայում գործող «Global English Editing» ընկերությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ աշխարհում ամենաշատն են գիրք կարդում։ Ըստ այդմ՝ ընթերցանության հարցում աշխարհում առաջատարը Հնկաստանն է։
Հայաստանի 3 մարզերի 6 համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում,Տեղ համայնքում և Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ են։
Մոտ մեկ ժամ առաջ՝ Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:
Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից:
Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:
Հայաստանի հակապետական ու հակազգային կեղծ «խաղաղասիրական» թիմը կարծես աստիճանաբար ամբողջանում է։
«Ալիևի վերջին հայտարարությունը, որ իբր թե Իրանը և Հայաստանն օգտվել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բավականին լուրջ քննադատության է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Սպիտակ տանը հոկտեմբերի 14-ին ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Փաշինյան Նիկոլը փորձում է դեմոկրատ երևալ, բայց ոստիկաններին հրահանգում է, որ հարձակվեն ինձ վրա, երբ մի քանի ամիս առաջ անցնում էր տանս մոտով:
Չնայած Ադրբեջանի իշխանություններն ամեն հնարավոր առիթով խոսում են ՀՀ իշխանությունների հետ բանակցային գործընթացը վերսկսելու, ինչպես նաև Խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել այն մարզերին, որտեղ մի քանի օր անց կայանալու են ընտություններ։
Վաղը Գյումրիում քաղաքապետ կընտրեն, և քիչ առաջ ՀՀ` իր մեծությամբ երկրորդ քաղաքից 168.am-ին տեղեկացրեցին, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ մերձավոր շրջապատը վաղվա ընտրություններում աշխատելու է իշխող ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին, չնայած այն հանգամանքին, որ իր հարազատ հորեղբոր որդին` Արտյոմ Ղուկասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն է Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Պողպատե մանդատակիրը այնուհանդերձ դեռ դատարանում պատասխան կտա, թե ինչպես մենք կորցրեցինք Արցախի անվտանգության երաշխիքները։
Վրաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5076 նոր դեպք:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հոկտեմբերի 15-ին քննարկումներից մեկի ժամանակ ասել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: «Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասել էր իշխող խմբակցության պատգամավորը։