Աշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 239 միլիոն 610 հազար 474: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 882 հազար 95 մարդ:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 միլիոն 767 հազար 938 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 721 հազար 567-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 37 հազար 592-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 451 հազար 814 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 612 հազար 237 հիվանդացած, մահացել է 602 հազար 99 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 57 միլիոնից ավելի չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 628,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2225, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2807 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: