Պատկերացրեցիք, չէ՞, թե ինչու՞ է մեր երկիրն այս վիճակում։
Թալիբների կառավարությունում Աֆղանստանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Սարաջուդդին Հաքանին փող եւ հագուստ է բաժանել զոհված մահապարտ-ահաբեկիչների ազգականներին, ինչպես նաեւ խոստացել է հողամասեր տրամադրել այդ ընտանիքներին:
Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան իշխանությունները 2021 թվականին ձերբակալվածների 61 տոկոսին արտաքսել են երկրից:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը, հաղթահարել է ևս 3 կուսակցություն։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ Փայլասարի տարածքում դիրքային փոփոխություն չի եղել՝ հղում անելով ԱԱԾ-ին:
Երբ Կապանի քաղաքապետն ու պատգամավորը ահազանգում էին Փայլասարի բարձունքը թշնամուն տալու մասին, և երբ ՀՀ ԱԱԾ-ն հերքում էր այդ լուրը, անկեղծ ասած, ես հույս ունեի, որ հենց ԱԱԾ-ն ճիշտը կասի։ Բայց։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի ղեկավար Արա Հարությունյանի փոխանցմամբ՝ իրավիճակը Ճակատենում այս պահին նորմալ է, սահմանապահ զորքերն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են։
Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն տարածեց Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։
Մյուս երկրները կարող են հետեւել Ավստրալիայի օրինակին եւ միջուկային սուզանավեր ձեռք բերել, կարծում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթի. «Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը:
Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում:
Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։
Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրան-Ադրբեջան հռետորաբանական փոխհրաձգության համատեքստում իրանական կողմն անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. հիշել են և հիշեցնում են տխրահռչակ-երջանկահիշատակ Հեյդար Ալիևի նեղ մասնագիտական արկածները Թեհրանում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անչափահաս միգրանտներին Տեխասի նահանգից ինքնաթիռով գաղտնի տեղափոխում է Նյու Յորք: Այդ մասին հաղորդում է New York Post հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին:
Ողբերգական զուգադիպությամբ՝ հայկական պետության ու պետականության կայացման ակունքներում կանգնած Սիրադեղյանի մահը համընկավ պետության վախճանի հետ։ Ու որքան հակամարդկային, նույնքան էլ օրինաչափ է, որ պետության վախճանն այսչափ անդարդորեն իրականացնողները՝ բարձրաստիճան խուրդաների գլխավորությամբ, հրճվում էին Վանո Սիրադեղյանի բացակայությունից, որովհետև նրա ներկայությունն ընդգծելու էր իրենց խուրդայությունը, որը, սակայն, էլ ավելի է ընդգծվում Վանո Սիրադեղյանի մահվան պարագային։
«Համոզված եմ՝ սա հերթական քաղաքական հետապնդումն է, քանի որ Առուշ Առուշանյանը մեր հանրությանը և բոլորին ապացուցեց, թե այսօր ռեալ պատկերն ինչպիսին է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրություններին և արդեն վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր նկատմամբ իրականացված գործողություններին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած լուրերին, թե նախկին փոխվարչապետ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը շուտով դառնալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն։
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ազգային աշխարհագրական ինստիտուտը։
Պատմաբան Լեւոն Մկրտչյանի զեկույցը Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովում Սիրելի գործընկերներ, հյուրեր Վստահ եմ, որ սույն գիտաժողովի ընթացքում գործընկերներս մասնագիտական բարձր մակարդակով կներկայացնեն քննարկման առարկա հիմնահարցերի ողջ թնջուկը: Հարյուրամյակի ընթացքում կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, տարբեր աշխարհընկալումների, տեսլականի պատկանող, քաղաքականացված ու ապաքաղաքական գիտնականների, գործիչների ստվար բանակ […]