Վանո Սիրադեղյանի անկեղծ ու պարզ ելույթը, որը քչերը կհիշեն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Փայլասարին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կապանի համայնքապետը պնդել էր, որ սարն ամբողջությամբ անցել է թշնամու վերահսկողության տակ: Եվ Վահե Հակոբյանը մեջբերելով Գևորգ Փարսյանին՝ ասաց, որ նա մանրամասն բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել.
Բաքուն հույն ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական ուղերձները ոչ միայն խոսքով, այլև գործնականում դրական արդյունքներ կտան:
Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի՝ «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»:
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր թվիթերյան էջում լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։
Պարոն Աղազարյան հույս ունենաք, որ Մխիթարն ամիսի 26-ից հետո կմիանա մեզ. Վահե Հակոբյան
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին. ՈՒՂԻՂ
Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։
Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:
Իրատեսակա՞ն են Երևանի գործող հրապարակների վերափոխման ծրագրերը․ ՈՒՂԻՂ:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «2020 թ. դեկտեմբերին թշնամուն հենց այնպես հանձնես Արցախի Դիզափայտը ու գերի թողնես 60 կամավորների, 2021 թ. հոկտեմբերին իբր 60 գերիներից 5-ին հետ բերելու դիմաց թշնամուն հանձնես Սյունիքի Փելասարը` էլ ավելի վտանգելով ու խոցելի դարձնելով Սյունիքի հարավային հատվածը և ամբողջովին կորցնելով Արցախի` ներկայումս օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածում թշնամու շարժը և գործողությունները վերահսկելու հնարավորությունը։
Կորոնավիրուսի «դելտա» շտամի AY.4.2 նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իսրայելում, որն ամռան կեսերին հայտնվել էր Եվոպայի մի քանի երկրներում: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Իսրայելի I24 հեռուստաալիքը։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:
Թալիշի «Ամենափրկիչ» եկեղեցին աղվանական կարող են ներկայացնել միայն տգետները։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը»:
Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում մեր երկրում: Օրեր առաջ իշխող «ՔՊ»-ն պարտություններ կրեց Գորիսում, Մեղրիում եւ Գյումրիում ու ի ցույց դրեց այն, որ կուսակցության ներսում, առանց Նիկոլ Փաշինյանի, թեկուզ եւ թեթեւ հարցեր լուծելու, կազմակերպելու ունակ մարդ չկա:
Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։
Հոկտեմբերի 20-ին ավտոբուս Է պայթել երկու ականից, որոնք Դամասկոսում տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈւՂԻՂ
Լիբանանի միապալատ խորհրդարանը հոկտեմբերի 19-ին ընդունել է որոշում 2022 թվականի մարտի 27-ին ընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին:
Խոսքը գնում է Թուրքիայի նախագահի այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մասին աղմկահարույց հայտարարության եւ դրան հաջորդած ՌԴ ԱԳ նախարարի արձագանքի շուրջ։
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Pfizer/BioNTech»-ի հայտի ուսումնասիրությունը պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում կիրառելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։
Եվրոպական միությունը կանգնած է էերգետիկ ճգնաժամի եզրին, որը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
«Եթե մենք հետաքրքրված լինեինք մեր աթոռները պահելով՝ մենք առաջ չէինք տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը՝ չիմանալով՝ անցնելո՞ւ ենք հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ։ Դա բխում էր պետականության շահից»։
Ի դեպ, կարծիք կա նաև, որ հայ ռազմագերիները վերադարձվել են Կապանի Փելա սարի (Փայլասարի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական կողմին հանձնելու դիմաց:
Այս դեպքում անհասկանալի է ինչ օդանավի մասին է խոսքը՝ ռազմական, թե քաղաքացիական, իսկ տարբերությունը ահռելի է և չեմ կարծում, որ մինչ օրս ՀՀ պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության նպատակով հակաօդային պաշտպանության զորքերը չեն ունեցել և չունեն լիազորություն խոցելու թշնամական որևէ գործողություն իրականցնող օդանավ, ինչպես օդաչուի կողմից կառավարվող, այնպես էլ անօդաչու թռչող սարք։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ու դրան կից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ: