«Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են.

Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ.

Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:

Գ) Հասարակության մեջ սերմանելով “ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր” ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:

Դ) Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել և հանրային անվստահություն խորացնել սեփական Բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:

Ե) Ամեն գնով աղավաղել և պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության և Հայ ժողովրդի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգևոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային և հակաքրիստոնեական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:

Զ) Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:

Է) «Պողպատյա մանդատի» անվան տակ, ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել և ունեզրկել Հայաստանն ու Հայ ժողովրդին:

Այլ օրակարգեր Նիկոլը չունի և դատելով ամոթալի պատերազմի հետևանքներից և ստորագրած կապիտուլյացիոն ակտից՝ չի էլ կարող ունենալ:

Թվարկվածները գուցե ամբողջական չեն, բայց բավարար են, որպեսզի Հայաստանի քաղաքական միտքը, թեկուզ ուշացումով, բայց մտածի և խոսի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին: Իմ կարծիքով, այսօր Հայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել «ապագա Հայաստանի» հարցը:

Կապիտուլյանտներն իհարկե ասում են իբրև «ապագա կա», բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ «ապագա կա»-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան:

Սակայն իրականում, ո՞րն է Հաաստանի ապագան: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ:

Սա է հարցերի հարցը, իսկ կապիտուլյանտներից՝ օր առաջ պետք է ձերբազատվել»:

Տեսանյութեր

Լրահոս