ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22-ին հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:
ՄԱԳԱՏԷ-ն հսկում է Հյուսիսային Կորեայի կողմից աշխատանքի ակտիվացումն ատոմային էներգիայի՝ իր համար հասանելի բոլոր ոլորտներում: Այդ մասին ասել Է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը 21 հոկտեմբերին տեղի ունեցած իր նիստին ընթացքին ամփոփեց առցանց ձեւաչափով տեղի ունեցած տարածաշրջանային խորհրդաժողովներու արդիւնքները, ինչպէս նաեւ ուսումնասիրեց համահայկական խորհրդաժողովի կազմակերպման կարելիութիւնը 2022-ի գարնան:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղում։ Այժմ ամենակարևորն այն է, որ վերջնականապես կարգավորվի իրավիճակը սահմանին, առանց ռուսական կողմի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ»։ Այս մասին Վալդայի համաժողովի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայցուցիչ Չժան Ցզյունը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ Տայվանում իրադրությունը չտանել վտանգավոր ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանձին երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, վտանգավոր գործողություններ են ձեռնարկում, Տայվանում իրադրությունը տանում են վտանգավոր ուղղությամբ: Կարծում եմ, որ ներկայում մենք պետք Է հորդորենք ԱՄՆ-ին՝ դադարեցնել նման պրակտիկան: Ոչ ոք շահագրգռված չԷ Տայվանին պատերազմի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, թե դա ԱՄՆ-ին ինչ-որ բան կտա»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում:
Իշխանությունների անգործության արդյունքում գերիների խնդիրն Ադրբեջանը դարձրել է շահարկման առարկա:
Գործնականում ապացուցված է, որ քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:
Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում բեռնատարն անցել է մայթ եւ վրաերթի ենթարկել անցորդներին: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Պուտինի հայտարարությունը հակադարձում էր Ադրբեջանի և Թուրքիայի պնդումներին. Տիգրան Աբրահամյան:
Այդ բանակցություններում այս իշխանությունը հաղթելու շանս չունի. Տիգրան Աբրահամյան:
Փաշինյանի համար չկա Հայաստան, նրա նպատակն իր արտաքին տերերին ծառայելն է. Տիգրան Աբրահամյան:
Փորձում են Արցախի հարցը տեղափոխել «3+3» ձևաչափ. Տիգրան Աբրահամյան:
ՀՀ իշխանությունը փորձում է փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը. Տիգրան Աբրահամյան:
Իշխանությունը թիրախավորում է այն մարդկանց, որոնք խոսում են ճշմարտության մասին. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը զբաղված է Աշոտյանի քաղաքական հայացքների վրա ազդելու աշխատանքով. Տիգրան Աբրահամյան:
Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի սահմանների անվտանգության, նոր պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
Սրանք այն խաբեբաներն են, ովքեր իշխանազավթման ճանապարհին հրեշտակների դիմակ էին հագել և մարդկանց հոգսերի ծանրությունն իրենց ուսերին կրելու, իրենց երեխայի հացն ամենավերջին աղքատի հետ կիսելու պատրանք էին ստեղծել…
Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար եւ կատարվածը վերլուծեր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին տեսաուղերձում հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում: Հոկտեմբերի 20-ին տեսագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է ենթադրյալ 11 թմրավաճառների ձերբակալության հատուկ գործողություն: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Չելիձեն՝ հանդես գալով հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձևով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները։
Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը:
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ունենալով Ադրբեջանի պես հարևան՝ հայկական կողմը պետք է պատրաստ լիներ նրան, որ գերիները չեն վերադարձվելու, և զինանոցում հակազդելու գործիքներ պետք էր ունենալ: