
Մալթայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-մալթական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտական և կրթական ոլորտներում համագործակցային օրակարգ ձևավորելու հեռանկարները: