Բաժիններ՝

Ճապոնիայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում

Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի է ունեցել Ասո հրաբխի ժայթքում:

Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել է 3500 մետր: Գրանցվել է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին:

Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք:

Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է «Իկատա» ատոմային էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել էր 2 հազար մետր:

1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել է 90 մարդ:

1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել է 3 մարդ:

Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս